Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Մրցում են ծանրորդները

Մրցում են ծանրորդները
16.02.2016 | 10:50

Ընթացքի մեջ է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Կանայք ավարտել են մրցումները, երեկ տղամարդիկ հաղթողին որոշում էին 56 և 62 կգ քաշային կարգերում: Առաջնությանն ամփոփիչ կանդրադառնանք թերթի հաջորդ համարում, իսկ մինչ այդ նշենք, որ նաև մրցելույթների արդյունքներով կկազմավորվի Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի ընտրանիների կազմը, որտեղ մեզ խիստ անհրաժեշտ է չեմպիոնական մակարդակի ելույթ ունենալ արդեն այս ամռանը Ռիոյում կայանալիք օլիմպիական խաղերում ավելի ներկայացուցչական կազմ ունենալու համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ